Foto

Համախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ, մաքրենք հայրենիքը թրքամոլ խաժամուժից. Աշոտ Մինասյան

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյանը կալանավայրից ուղերձ է հղել։

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ուղերձս հղում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր կհասկանան֊չհասկացողներին Աստված պահապան

Համախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ, ընդդիմադիր դաշտում գտնվող մեր պատգամավորների հետ միասին մաքրենք հայրենիքը թրքամոլ խաժամուժից և ստեղծենք արժանապատիվ հայրենիք։

Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում։

Աշխարհի բոլոր պատերազմները հայրենիք ունենալու և տեսակը պահելու համար են, և կայանում են այն ազգերը ովքեր հայրենիք են կերտում»։