Ուղղաթիռ է կործանվել Կիևի Տրուխանով կղզում, վիրավորվել է երկու ուղևոր: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ոստիկանության հաղորդակցությունների բաժինը:
«Տրուխանով կղզում ուղղաթիռի անկման վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանության Դնեպրովսկի վարչության հերթապահ մասում ստացվել է 7:22-ին: Անմիջապես պատահարի վայր են ուղարկվել ոստիկանության կարգախմբեր, փրկարարներ ու բժիշկներ»,-ասված է «Facebook»-ում Կիևի ոստիկանության էջում:
Ըստ նախնական տեղեկատվության, ուղղաթիռը քաղաքացիական է և պատկանում է մասնավոր ֆիրմայի: «Աղետի հետևանքով երկու մարդ մարմնական վնասվածքներ են ստացել, նրանց հոսպիտալացրել են»,-նշել են Կիևի ոստիկանությունում:
Ոստիկանները պարզում են պատահարի հանգամանքները, հաղորդել է «Интерфакс»-ը:









