«Մենք հավատացած ենք, որ բիզնեսի և առևտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են, և մենք քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ նշելով, որ ներդրումային միջավայրը փխրուն է և մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել:
«Ամերիկյան և հայկական բիզնեսի համար գերազանց հնարավորություններ կան միասին աշխատելու և ծաղկում ապրելու համար: Կարծում եմ՝ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի համար ձևավորվող աշխատանքները»,- հավելեց Միլսը:
Vesti.am









