Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները նոր որակական մակարդակի վրա են: Նախարարը նաև ակնկալում է, որ GSP համակարգն ու դրան զուգակցված նոր հնարավորությունների բացումն ամերիկյան կողմի հետ ավելի կմեծանա այս տարի:
«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի ներդրումների փոխադարձ համաձայնագիր ունենանք ԱՄՆ-ի հետ, ինչը հնարավորություն կտա թե՛ ամերկյան կազմակերպությունների ներդրումներն ավելի խթանելու, թե՛ առևտրաշրջանառության ոլորտում նոր մեխանիզմների գործադրման առումով: Այն, որ մենք ունենք բավական դրական և լավ պատմություններ ամերկյան ներդրումների մասին մեր երկրում, հույս է տալիս, որ մենք կարող ենք ակնկալել մեր տնտեսության առնվազն 80% ճյուղային ոլորտներում ներդրումներ: Դրանք վերաբերում են թե՛ բարձր տեխնոլոգիաներին, թե՛ թեթև արդյունաբերությանը, թե՛ ծառայությունների ոլորտին: Ես հայտարարել եմ, որ առաջարկվում են շուրջ մեկ միլիարդ դոլարը գերազանցող ներդրումային ծրագրեր, որոնցից իրատեսական է 240 հազար դոլարի ներդրումներ ունենալ առաջիկա ժամանակահատվածում: Դրանց մի մասն արդեն իրականացվել է և վերաբերում է բարձր տոխնոլոգիաներին, լոգիստիկ հնարավորություններին, բարձր արտադրողականության գյուղատնտեսական վերամշակման ոլորտին և բարձրակարգ հյուրանոցային ծառայությունների ստեղծմանը: Ունենք առաջարկներ, որոնք վերաբերում են առողջապահական համակարգին, կրթական ոլորտին և այլն»,-նկատեց Մինասյանը՝ կրկնակի հարկման վերացման վերաբերյալ բանակցություններն ամերիկյան կողմի հետ ընթացքի մեջ են։
Vesti.am









