Foto

Բարդա-Աղդամ սահմանահատվածը քայլերթով հատելու ադրբեջանցիների նախաձեռնությունը տապալվել է

Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպես և սպասվում էր, տապալվեց: Իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»,- գրել է նա: