Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սոչիում կհանդիպի ՌԴ-ում պաշտոնական այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ նախագահները բանակցություններ կանցկացնեն սկզբում նեղ, այնուհետ՝ լայն կազմերով, կստորագրվեն միջպետական ու միջգերատեսչական մի շարք փաստաթղթեր, և երկու երկրների առաջնորդները մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Պուտինն ու Ալիևը կքննարկեն երկկողմ օրակարգի կարևոր հարցեր, ներառյալ՝ փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։









