Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իրավապահ մարմինները ձերբակալել են հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձանց: Գրում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով Դոնեցկի ուժային համակարգի աղբյուրին:
«Ձերբակալվել են ուկրաինացի դիվերսանտներ ու նրանց հետ կապ ունցող անձիք, ովքեր կասկածվում են հանրապետության ղեկավարի սպանությանը հետ կապ ունենալու մեջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Օգոստոսի 31-ին Դոնեցկի «Սեպար» սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել առնվազն երեք մարդ: Դոնեցկի Հանրապետության ղեկավարության աղբյուրն «Интерфакс»-ին հայտնել է, որ պայթյունի հետևանքով Զախարչենկոն մահացու վիրավորվել է, տուժել է ֆինանսների նախարար Ալեքսանդր Տիմոֆեևը: Դոնեցկի հանրապետության ղեկավարի սպանության մասին լուրը հաստատել է Հանրապետության ժողովրդական խորհրդի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկին:









