Foto

ՈՒԵՖԱ-ն ու Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մխիթարյանի հնարավոր մասնակցությունը «Ղարաբաղի» հետ հանդիպմանը

 Եվրոպա լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո երբ հայտնի դարձավ, որ «Արսենալ»-ի մրցակիցներից մեկը լինելու է ադրբեջանական «Ղարաբաղը» ՈՒԵՖԱ-ն մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունն այդ հանդիպամը: Սպորտային հայտնի Goal.com հանդեսի լրագրող Քրիս Ուոլթինը «Թվիթեր»-ում ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի պարզաբանումը.

«ՈՒԵՖԱ-ն կատարում է ստանդարտ գործառույթներ՝ ուղարկում է ակումբներին, ֆեդերացիաներին համապատասխան նամակներ, որով ֆուտբոլիստները կարողանան վիզա ստանալ և մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին»:

Մխիթարյանի մասնակցությանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

«Ակումբներն իրենք պետք է որոշեն «Ղարաբաղ»-ի հետ խաղում իրենց հայտացուցակը: Միայն դրանից հետո կարող ենք անդրադառնալ այս հարցին: Եթե մեզ կապեն այս հարցին, ապա այդ ժամանակ կքննարկենք այն»,- Հիքմեթ Հաջիևի խոսքերը փոխանցում է 1news.az-ը: