Foto

Վրաստանի վարչապետը Բաքվում կքննարկի տարածաշրջանային համագործակցությունը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 30-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես նշել Է Բախտաձեն, Վրաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, որոնք համատեղ պատմականորեն կարևոր նախագծեր են իրականացնում: «Կքննարկենք շատ կարևոր նոր ուղղություններ տարածաշրջանային համագործակցության տեսակետից: Նաև այն նախաձեռնությունները, որոնք կօգնեն Էլ ավելի խորացնել և ընդլայնել մեր առևտրական հարաբերությունները: Իսկ դա վերջին հաշվով դրականորեն կանդրադառնա մեր երկրի տնտեսական աճի և մեր գլխավոր նպատակի՝ Վրաստանը տարածաշրջանային հանգույցի վերածելու վրա»,- հայտարարել Է Բախտաձեն օգոստոսի 29-ին կայացած ճեպազրույցում: