«Վրաստանում սեպտեմբերի 15-ից կարգելվի վերգետնյա տրանսպորտով ցորենի, հացահատիկի ներմուծում, ինչի հետևանքով տոննայի մեջ հացահատիկը կթանկանա 50 դոլարով: Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, նրանք ասում են, որ տոննայի մեջ 50 դոլար կթանկանա, եթե միայն Փոթիով գա հացահատիկը: Այնտեղ մոնոպոլ գործունեության հարց էլ կա: Բնականաբար, դա Վրաստանի ներքին գործն է, բայց եղբայրական պետություններ ենք, Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով»,- հայտարարեց նա:
Մարուքյանը նկատեց նաև՝ ժամանակը շատ կարճ է, եթե սեպտեմբերի 15-ին այս որոշումն ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիրներ կունենանք: Ապա ավելացրեց, որ հացը, առանց այն էլ, թանկացել է Ռուսաստանում հացահատիկի թանկացման հիմքով, իսկ հիմա էլ կարող է թանկանալ արդեն Վրաստանից վերգետնա տրանսպորտով հացահատիկի ներմուծումն արգելելու հիմքով:
Ազգային Ժողովին վերջինս հորդորեց կապվել վրացի պատգամավորների հետ և հարցը փորձել լուծել դիվանագիտական մակարդակում:
«Մինչև սեպտեմբերի 15-ը պաշտոնական այց կունենանք Վրաստան, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդարանն իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ կանի, բայց, կարծում եմ, որ այստեղ անելիք ունի առաջին հերթին կառավարությունը»,- Մարուքյանին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Vesti.am









