Foto

Թեև Սևանը «ջրի տարա չէ», բայց լճից կրկին ջուր կվերցնեն. ԱԺ-ն կողմ քվեարկեց

Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստն ավարտվեց: Պատգամավորը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ կողմ քվերարկեցին լճից հավելյալ ջրառ իրականացնելու նախագծին:

Հիշեցնենք, որ Կառավարության առաջարկով Ազգային ժողովում արտահերթ նիստ էր գումարվել՝  քննարկելու «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» հարցը:

Նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարումից հետո Սևանի մասով քննարկումների ժամանակ հայտարարել էր, թե «Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա», և ցանքատարածքների ոռոգման հարցի համար այլ լուծումներ են անհրաժեշտ գտնել:

Vesti.am