Foto

Կլինեն արդար ընտրություններ և կունենանք իրական պատկեր. Արարատ Զուրաբյանը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է, իսկ քարոզարշավը տեղի կունենա սեպտեմբերի 10-21-ը։

Արդեն հայտնի է, որ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով՝ առաջադրելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:

«Հայոց համազգային շարժման» քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է:

Vesti.am-ի հետ զրույցում Զուրաբյանն անդրադարձավ մի շարք հարցերի:

- Պարոն Զուրաբյան, ինչպե՞ս որոշեցիք մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:

Կայացավ ՀՀՇ վարչության նիստ և որոշվեց, որ ինձ առաջադրեն, ես էլ տվեցի իմ համաձայնությունը:

- Ի՞նչ հիմնական խնդիրներ եք տեսնում մայրաքաղաքում, որոնց լուծմանը հետամուտ կլինեք:

Մեկ խնդիր չեմ առանձնացնի, որովհետև խնդիրները բազմազան են: Կներկայացնեմ ծրագիր, որտեղ արտացոլված կլինեն բոլոր խնդիրները և առաջարկվող լուծումները:

- Ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը մյուս քաղաքական ուժերի հետ:

Ես ներկայացնում եմ «Ծառուկյան» խմբակցությունը: Բնականաբար ավագանիում լինելու պարագայում ակնհայտ է որ կլինի համագործակցություն այդ քաղաքական ուժի հետ: Կտեսնենք, թե ովքեր են անցնում ավագանի, ըստ դրա կբանակցենք:

- Ինչպիսի՞ ընտրություններ եք ակնկալում, արդյոք քաղաքացին ընտրություն կկատարի՞ գաղափարների միջև:

Վստահ եմ, որ կլինեն շատ նորմալ ընտրություններ, որոնք աննախադեպ կլինեն:  Ակնհայտ է մի բան. ամեն ինչ արված է, որ հիմա Հայաստանում լինեն նորմալ քաղաքական պրոցեսներ, ինչը շատ ողջունելի է: Սա բոլորիս, մեր հասարակության ձեռքբերումն է: Կլինեն արդար ընտրություններ և իրական պատկեր կունենանք:

Լուսինե Առաքելյան

Vesti.am