Foto

Փաշինյանը խոստանում է՝ եկամտահարկն իջեցվելու է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ավանդական ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց՝ Հարկային օրենսգրքում լրաջագույն փոփոխություններ են կատարվելու, իջեցվելու է եկամտհարկը:

«Հարկային օրենսգրքի պարզեցման ենք գնալու, որոշակիորեն իջվելու է նաև երկամտահարկը»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու ընդգծեց, որ լրջագույն փոփոխություններ են կատարվելու նաև հանրային կառավարման համակարգում:

Նա փոխանցեց նաև, որհանրային կառավարման համակարգն ուռճացված է ու ոչ էֆեկտիվ:

«Մեր պետական կառավարման համակարգը դանդախաշարժ է, ու, երբեմն, այդ դանդաղաշարժությունն այն աստիճանի է հասնում, որ շարժումը դառնում է անիմաստ»,- ասաց վարչապետը:

Vesti.am