Foto

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի հոկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0.73 դոլարով՝ հասնելով մինչև 72.84 դոլար մեկ բարելի դիմաց:

«WTI» տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 0.92 դոլարով՝ մեկ բարելի համար կազմելով 67.35 դոլար:

Vesti.am