Foto

Թուրքիան ավելացրել է ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հրամանագրով պաշտոնական Անկարան լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող որոշ ապրանքնատեսակների նկատմամբ։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Դրանցից են ալկոհոլային խմիչքները, բրինձը, թութունը, թեթև մարդատար ավտոմեքենաները և խնամքի պարագաները։

Էրդողանի ստորագրած հրամանագիրն արդեն հրապարակվել է թուրքական «Resmi Gazete» պաշտոնական թերթում։

Վերոհիշյալ ապրանքատեսակների  նկատմամբ մաքսատուրքերն ավելացել են 2 անգամ։

Աղբյուրն ընդգծում է, որ նման որոշումը յուրատեսակ պատասխան է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ով ավելի վաղ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի նկատմամբ։