Foto

Մեսսին մինչև տարեվերջ հանդես չի գա Արգենտինայի հավաքականի կազմում

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին մինչև 2018 թվականի ավարտը հանդես չի գա հավաքականի կազմում: Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է «TNT Sports» պարբերականի լրագրող Էրնան Կաստիլյոն, գրում է life.ru-ն:

«Մեսսին այս տարի հանդես չի գա Արգենտինայի հավաքականի հանդիպումներում: Նա չի ավարտել միջազգային կարիերան, բայց այժմ հավաքականի կազմում չի խաղա: Թե երբ նա կվերադառնա, կիմանանք ավելի ուշ»,-գրել է Կաստիլյոն:

Նշվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստն ընդմիջում է վերցրել Ռուսաստանում կայացած ԱԱ-2018-ից հետո: Այդ պատճառով Մեսսին չի մասնակցի սեպտեմբերին Գվատեմալայի և Կոլումբիայի հավաքականների հետ կայանալիք Ագենտինայի հավաքականի խաղերին:

Vesti.am