Foto

Պուտինը հայտնել է մոտ ապագայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպման պատրաստակամության մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպման հույս ունի, հայտնում է «Интерфакс» գործակալությունը։

«Հաստատում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում՝ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և տարածաշրջանի կարևոր խնդիրները քննարկելու համար»,- գրում է գործակալությունը՝ մեջբերելով Ճապոնիայի գաղութացումից Կորեայի ազատագրման 73-ամյակի առիթով Պուտինի՝ Կիմ Չեն Ընին ուղարկված հեռագիրը։

Vesti.am