Foto

Ստորագրահավաք՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով

Երևանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները կարողացան տապալել Քոչարյանի մամուլի ասուլիսիը, այնուհետև նրանք շարժվեցին ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ հետո էլ Բարձրագույն դատական խորհուրդ:

Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են սկսել Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով.

«Այս դատավորը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք աշխատել է նախագահի աշխատակազմում և սա անընդունելի է», - ասացին ակցիայի մասնակիցները:

Vesti.am