Foto

Ֆրանսիայում ջրհեղեղ է. մարդկանց տարհանում են

Ֆրանսիայի հարավում շուրջ 1600 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, տարհանվել են տեղատարափ անձրևների հետևանքով, կան անհայտ կորածներ, փոխանցում է  «Sputnik»-ը:

Փրկարարական գործողություններում գործի են դրվել ավելի քան 400 հրշեջներ և ժանդարմներ:

Տուժածների ստույգ թիվը դեռևս չի նշվում. հայտնի Է, որ նրանց թվում շատ են զբոսաշրջիկները, կան նաև անհայտ կորածներ: Տարհանվածների թվում 119 երեխաներ են՝ Սեն-Ժյուլիեն դե-Պեյրոլի կոմունայի ամառային ճամբարից:

Սաստիկ ամպրոպները և տեղատարափ անձրևները Ֆրանսիայում սկսվել են օգոստոսի 9-ին:

Vesti.am