Foto

Դատախազն առաջարկեց երկարացնել Մարտուն Գրիգորյանի կալանքը ևս երեք ամսով

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը:

Հանրային մեղադրողը պահանջեց, որպեսզի Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգվի երեք ամսով: Մարտուն Գրիգորյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատարանին առաջարկեց կիրառել ավելի մեղմ խափանման միջոցներ՝ նշելով, որ Մարտուն Գրիգորյանը կկարողանա վճարել մինչև հինգ միլիոն դրամ գրավ: