Foto

Թուրքական լիրան արժեզրկվում է

Թուրական ազգային արժույթը օգոստոսի 7-ին հերթական ռեկորդն է գրանցել դոլարի հանդեպ՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 5.37 լիրա։

Թուրքիայի կենտրոնական բանկը օգոստոսի 6–ին պահուստներից 2.2 մլրդ դոլար էր հանել շուկա, որպեսզի կանգնեցնի լիրայի արժեզրկումը, սակայն այդ հսկայական ծավալի ինտերվենցիան ընդամենը ժամանակավոր էր կանգնեցրել աճը, քանի որ արդեն օգոստոսի 7-ին դոլարի կուրսը 5.20-ից հասավ 5.37-ի։

Vesti.am