Foto

Դայանա Ռոսը ավտովթարի է ենթարկվել Փենսիլվանիայում՝ համերգ գնալու ճանապարհին

Ավտովթարի է ենթարկվել ամերիկացի էստրադային հայտնի երգչուհի Դայանա Ռոսը: Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Բեթլեհեմ քաղաքում: Ռոսը ընդամենը վնասվածքներ է ստացել: 72-ամյա աստղը բողոքում է գլխացավից և պարանոցի հատվածի ցավերից:

Ինչպես հայտնել են ոստիկանությունում՝ ճանապարհատրաստպորտային պատահարը տեղի է ունեցել ապրիլի 13-ի երեկոյան: Ամենագնացի ղեկին, որը խաչմերումը հատել է կարմիր լույսի տակ, 22-ամյա մի աղջին է եղել: Նա մեծ արագությամբ մեքենան վարել է դեպի լիմուզինը, որը երգչուհուն Բեթլեհեմ քաղաքի «Սենդս» խաղատուն էր տանում՝ համերգի: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:

Բժիշկները Ռոսին օգնություն են ցույց տվել հենց դեպքի վայրում: Ատովթարի մեղավոր է համարվել Նյու Ջերսի նահանգի բնակչուհին: Ոստիկանները նրան տուգանել են՝ ճանապարհային կանոները խախտելու համար:

Ռոսը, սակայն, չի հրաժարվել համերգից և  երեկոյան ելույթը չի հետաձգել:

Vesti.am