Foto

Անֆիսա Չեխովան պատմել է իրեն մերկ լուսանկարվել ստիպող ուսուցչի մասին

Ռուս հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան պատմել է, թե ինչպես էր դպրոցական տարիներին իր ֆիզիկայի ուսուցիչը իրեն ստիպում մերկ լուսանկարվել:

Հաղարդավարուհին հիշել է, որ իրեն նույնիսկ առաջին կարգի ֆոտոմոդելի կոչում են շնորհել, ինչը նրան հեշտությամբ չի տրվել: Կոչումը ստանալու համար Չեխովան ստիպված է եղել դիմանալ ուսուցչի սեռական հետապնդումներին:

Ըստ հաղորդավարուհու՝  դպրոցում ֆիզիկայի ուսուցիչն ուզում էր իրեն ստիպել մերկ լուսանկարվել:

-10-11-րդ դասարանում ֆիզիկայի մեր ուսուցիչը որոշեց փող վաստակել: Եվ աշակերտներին առաջարկեց մեկնել Անապայի հանգստյան տուն` որեւէ մասնագիտություն սովորելու:   Ծնողներն ուրախությամբ համաձայնեցին և իրենց երեխաների համար գնեցին այդ ուղեգրերը: Շատ մարդ հավաքվեց, ես համադասարանցի ընկերուհիներիս հետ ևս մեկնեցի,- ասել է հաղորդավարուհին:

Աշակերտներին ընտրության համար մի քանի մասնագիտություն էր առաջարկվել, որոնք պիտի սովորեցներ ինքը` ֆիզիկայի ուսուցիչն իր ընկերոջ հետ:

-Բոլոր աշակերտներն ինչ-որ պատճառով մենեջերի մասնագիտությունն ընտրեցին, իսկ ես, որ այդ ժամանակ արդեն փառքի մասին էի երազում, ընտրեցի ֆոտոմոդելի մասնագիտությունը, – նշել է Չեխովան:

Համադասարանցիները հանգստյան տան սպասասրահում դիտում էին   «Ինչպես մենեջեր դառնալ» ծրագիրը, որը նախապատրաստել էր ուսուցիչը, իսկ Չեխովան, մոդել դառնալու երազանքներով ու հպարտ միայնության մեջ նստում էր համարում` ուսումնասիրելով նորաոճ ամսագրեր և նորաձևության ցուցադրությունների տեսագրություններ:

Հետո նրան առաջարկել էին տեսականից գործնականի անցնել:

-Ֆիզիկայի ուսուցիչն ինձ համար լողազգեստով ֆոտոսեսիա կազմակերպեց ծովի ափին, որտեղ ես, փորձանքից հեռու մնալու համար,  ընկերուհուս ինձ հետ տարա: Իսկ հետո ուսուցիչս ինձ նստեցրեց բանակցությունների սեղանի մոտ և շատ լուրջ ձայնով ասաց.  «Յուրաքանչյուր ֆոտոմոդելի կյանքում գալիս է այնպիսի պահ, երբ նա պիտի համաձայնի լուսանկարվել նյու ոճում, այսինքն` մերկ: Հիմա քո որոշելու ժամանակն է»-, պատմել է ֆոտոմոդել հաղորդավարուհին՝ հավելելով, որ պատասխանել է, որ իր կյանքում  նման պահ դեռ չի եկել:

-Ֆիզիկայի ուսուցիչը մեր «ուսուցման» ավարտին ինձ պատվավոր վկայական տվեց` «Առաջին կարգի ֆոտոմոդել»: Բայց ես ընդմիշտ մտապահեցի, թե ինչ դժվար և քարքարոտ է ֆոտոմոդելի ուղին, – խոստովանել է Չեխովան։

Vesti.am