Foto

Թուրքիան պատասխանել է ԱՄՆ-ի սպառնալիքներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը չի հանդուրժի  Ամերիկայի Միացյալ Նահանգների սպառնալիքները՝ ամերիկյան պաստորին ձերբակալելու կապակցությամբ։ Այս մասին նա գրել է «Twitter»-ում։

«Ոչ ոք չի կարող թելադրել Թուրքիային։ Մենք երբեք չենք հանդուրժի ինչ-որ մեկի սպառնալիքները։ Օրենքի գերակայությունը բոլորի համար է, ոչ մի բացառություն»,– գրել է Չավուշօղլուն։

Նախարարի հայտարարությունները ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի կողմից Անկարայի հասցեին հնչեցված սպառնալիքների պատասխանն են եղել։ Նա հուլիսի 26-ին հայտարարել էր Վաշինգտոնի կողմից Թուրքիայի դեմ պ ատժամիջոցներ մտցնելու պատրաստակամության մասին, եթե ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնը ազատ չարձակվի։

Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ էր իր «Twitter»-ում սպառնացել պատժամիջոցներով՝ անմեղ Բրանսոնին բռնելու համար, որին «հրաշալի քրիստոնյա, ընտանիքի մարդ և հրաշալի անձնավորություն» էր անվանել։

Էնդրյու Բրանսոնն ապրել է Թուրքիայում վերջին 20 տարիներին և Իզմիրի բողոքական եկեղեցիներից մեկում պաստոր է եղել։ Անկարան կասկածում է նրան Թուրքիայում ահաբեկչական  համարվող «FETO» կազմակերպության հետ կապերի մեջ։

Վաշինգտոնը Բրանսոնի ձերբակալությունը անօրինական է համարում և պահանջում է ազատ արձակել նրան։ Ամերիկյան իշխանություններին արդեն հաջողվել է տեղափոխել տալ նրան տնային կալանքի տակ։ Պաստորին նաև թույլատրվել է լքել Թուրքիան։

Vesti.am