Foto

Մեքսիկայում արտակարգ դրություն է հայտարարվել սաստիկ շոգի պատճառով

Մեքսիկայի որոշ հատվածներում արտակարգ դրություն է հայտարարվել չափազանց շոգ եղանակի պատճառով, գրում է «РИА Новости»-ն՝ մանրամասնելով, որ օդի ջերմաստիճանը տեղ-տեղ հասնում է +50 աստիճանի:

Հայտնի է, որ երկրի ներքին գործերի նախարարությունն արտակարգ դրություն է հայտարարել Մեքսիկայի նահանգներից 24-ում:

Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի սկզբին Մեքսիկայի իշխանություններն անոմալ շոգի պատճառով կրկին արտակարգ դրություն էին հայտարարել երկրի 31 նահանգից 22-ում:

Vesti.am