ԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու համար ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն, տեղեկացնում է Aysor.am-ը:
Հարցին՝ Մարտի 1-ի գործով է հրավիրվել ՀՔԾ, Յ.Խաչատուրովը պատասխանեց. «Այո»:
ՀՔԾ-ում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին նրա մասնակցությամբ իրականացվում են քննչական գործողություններ:
Նշենք, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ առայժմ ներգրավված է 2008-ին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։