«НВО» հեռուստաընկերության ղեկավարներից Քեյսի Բլոյսը հայտարարել է, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ 8-րդ սեզոնը կհեռարձակվի 2019 թվականի առաջին կեսին: Պրեմիերայի հստակ ամսաթիվը նա չի նշել, գրում է life.ru-ն:
Ամենայն հավանականությամբ, ցուցադրությունը կսկսվի գարնանը: Միաժամանակ Բլոյսը 8-րդ սեզոնից մանրամասներ չի ներկայացրել, թեպետ նշել է, որ շոուն հիանալի է լինելու: Նա նաև հայտարարել է, որ «НВО»-ն հույս ունի 2019-ի սկզբում սկսել «Գահերի խաղի» սփին-օֆֆի նկարահանման աշխատանքները:
Այժմ ստուդիան պիլոտային սերիայի (սցենարի հեղինակ՝ Ջեյն Գոլդեն) համար ռեժիսոր է փնտրում:
Vesti.am