Foto

Հայաստանը «Նորֆոլկի» գործառույթներից կախում ունի. ՊԵԿ նախագահ

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների «շուրջկալում» էր հայտնվել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Լրագրողները վերջինիցս հետաքրքրվում էին, թե ի՞նչ եղավ «Նորֆոլկ» ընկերության հետ: Թեմայի վերաբերյալ հարոցուպատասխանը ներկայացնում ենք ստորև:

- Ընկերությունն արդեն վճարե՞լ է 7 միլիոնը:

Ոչ, կվճարի:

- «Նորֆոլկին» փոխարինող նոր կազմակերպություն ե՞րբ կստեղծվի:

Հնարավոր է՝ նոր կազմակերպություն չկազմավորվի, քանի որ այդ մասով դեռ որոշում չի կայացվել: Չեմ բացառում, որ ոչ մի կազմակերպություն էլ չլինի, ու ցանկացած ոք ինքնուրույն մաքսազերծում կիրականացնի:

- Բայց նաև ասում եք, որ ՓՄՁ-ները բավարար իրավագիտություն չունեն՝ մաքսազերծումն ինքնուրույն իրականացնելու համար:

Այո, դրա համար որոշակի ժամանակ կտրամադրվի նրանց: Մի քանի առաջարկ  կա, դեռևս քննարկվում են:

- Այսինքն` դեռ «Նորֆո՞լկն» է շարունակում մաքսազերծում իրականացնել:

Այս պահին մենք ընկերությունում ստուգման գործընթացը կասեցրել ենք, որպեսզի նրանք դեռ օգնեն մեր ազգաբնակչությանը:

- Ընկերությունն ինչքա՞ն գումար է մուծել բյուջե:

Մոտ երկուսուկես միլիոն: Նախապես ասել էինք, որ մինչև ամսի 20-ը կավարտվեն ստուգումները, բայց քննարկումներ ունեցանք ու որոշեցինք հետաձգել գործընթացը:

- Իսկ տեղյա՞կ եք՝ ՊԵԿ նախկին նախագահը հարցաքննվե՞լ է այս գործով:

Տեղեկատվություն չունեմ:

- Ստացվում է՝ պետությունը «Նորֆոլկից» կախում ունի:

Ես կասեի ոչ թե «Նորֆոլկից», այլ նրա գործառույթներից կախում ունի:

Vesti.am