Foto

«YELL MAGIC BIRTHDAY»-ը միավորել էր էքստրիմի սիրահարներին. լուսանկարներ

«Յելլ էքստրիմ Պարկը», որը զբոսաշրջային քարտեզում Հայաստանը ճանաչելի է դարձրել որպես էքստրեմալ տուրիզմի գոտի, հուլիսի 21-ին տոնեց իր ծննդյան 3-րդ տարեդարձը: «YELL MAGIC BIRTHDAY», այդպես էր կոչվում ծննդյան միջոցառումը, որն ուղեկցվեց բացօթյա փարթիով:

img_0189

«Յելլ էքստրիմ Պարկի» ծննդյան տոնակատարության ուրախ տրամադրությունն ապահովեցին «Project 12», «The Windrose», «Allianplace» բենդերն ու «Նեմրա» ռոք խումբը, DJ-ներ՝ «Beatman»-ը, «Arik K»-ը, «Lucy Sowa»-ն, «Big Bro»-ն իրենց կատարումներով, պարային խենթ ռիթմերով: Ավանդույթի համաձայն, միջոցառումն այս տարի ևս վարում էր Արսեն Գրիգորյանը (խուճուճ):img_0523img_0514

img_0542 img_0405

Միջոցառման ընթացքում հյուրերը մասնակցեցին զանազան խաղերի և մրցույթների՝ «Bubble football», սեղանի խաղեր, «Jenga, XO», բալանս խաղ, քվեստներ և այլ:img_0132 img_0136

«Յելլ էքստրիմ Պարկի» ծննդյան տոնակատարության շրջանակում անցկացվեց նաև տաղանդների մրցույթ, և 3 ամենատաղանդավոր մասնակիցները, ովքեր ճանաչվեցին մրցույթի հաղթողներ, որպես նվեր ստացան զիփլայնով հավիտյան անվճար թռչելու հնարավորություն:img_0343 img_0353

«Տարեցտարի ստեղծում ենք մթնոլորտ. աշխատում ենք ինչպես «Յելլ Էքստրիմ Պարկի» ծառայությունների ընդլայնման և ենթակառուցվածքների բարեկարգման ուղղությամբ, այնպես էլ փորձում ենք տարբեր ձևաչափային միջոցառումներով աշխուժացնել Ենոքավան համայնքը: Վճարովի միջոցառումներ, երբ հարկավոր է ձեռք բերել տոմս և գալ մասնակցել, Իջևանում գրեթե չկան, ՀՀ այլ մարզային համայքներում ևս: Նմանատիպ միջոցառումները հինականում կենտրոնացված են Երևանում: «Յելլ Էքստրիմ Պարկի» ամենամյա ծննդյան միջոցառման նպատակներից մեկն էլ այստեղ ժամանցային կյանքի կազմակերպման մշակույթի ձևավորումն է: Եթե մարդիկ տոմս են ձեռք բերում Երևանից, հարակից համայնքներից, այլ երկրներից, նաև ակտիվ մասնակցում են, այդպիսով նաև սկսում են որակ պահանջել, իսկ արդյունքում մենք ավելի ենք զարգանում: Մեր այս միջոցառումը դարձել է սպասված, և 3 տարի շարունակ ունենում ենք մեծ թվով հյուրեր, ընդլայնվում է մեր գործընկեր կազմակերպությունների թիվը ևս: Մասնակցում են ընտանիքներով, ընկերներով, տուրիստական խմբերով: Սա մեզ համար արդեն գնահատական և հաջողություն է. նշանակում է, որ այն գրավիչ է և հետաքրքիր է թե´ հյուրերին, թե´  գործընկերներին»,-լրագրողների հետ զրույցում ասաց  «Յելլ էքստրիմ Պարկի» համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:

[caption id="attachment_223029" align="alignnone" width="640"]Vesti.am/ Astghik Hovhannisyan Vesti.am/ Astghik Hovhannisyan[/caption]

Անդրադառնալով  անցյալ տարի խոստացած աշխարհում ամենաերկար զիփլայի (ZipLine) ստեղծմանը, Չիբուխչյանը նշեց, որ  ինժեներական և այլ խնդիրների ի հայտ գալու պատճառով այդ գաղափարը կյանքի չի կոչվել: «Տեխնիկական, ինժեներական ռեալ խնդիրներ կային, մոտակայքում գտնվող բլուրը խանգարեց աշխատանքներին, քանի որ ունեինք թերի տվյալներ տեղագրության հետ կապված:Իսկ մինչ մենք փորձում էինք կարգավորել մի շարք հարցեր, հայտարարվեց Դուբայում կառուցվող ամենամեծ զիփլայնի մասին լուրը, իսկ հիմա խոսվում է Հարավային Կորեայում ավելի երկար զիփլայնի բացման մասին: Ներկայումս անում ենք ամեն ինչ,  որ այս տարածքում գտնվող մի սարի գլխից  հնարավոր լինի թռչել և հասնել մյուս բլուրին: Դա կլինի 2400 մետր երկարությամբ զիփլայն, և այն կընդգրկվի աշխարհի տասը ամենաերկար զիփլայնների շարքում»,-շեշտեց նա:img_0421 img_0188 img_0186

Չիբուխչյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ կառավարության հետ կային որոշակի պայմանավորվածություններ, այս կառավարության հետ նոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն:img_0240

Անդրադառնալով դեպի Ենոքավան զբոսաշրջիկների հոսքին՝ Տիգրան Չիբուխչյանն ասաց, որ նախորդ տարի  55 հազար մարդ է այցելել համայնք: «Այս տարի նախատեսում ենք 65-68 հազար զբոսաշրջիկի հոսք ապահովել: Աշխատում ենք մինչև 2025 թվականը Ենոքավան բերել տարեկան 250 հազար զբոսաշրջիկի»,-խոստովանեց նա:

img_0191img_0425img_0333

«Յելլ էքստրիմ Պարկի» ծննդյան արարողությանը մասնակցում էին  նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և Տավուշի մազրպետ Վահե Ղալումյանը:

«Յելլ էքստրիմ Պարկի» հիմնադիրները ցանկանում են ընդլայնել տարածքը: Նախորդ  կառավարության հետ պայմանավորվածություններ են եղել, հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչի շուրջ են դրանք եղել, պատկերացնենք բիզնես-նախագծի հետագա ընդլայնման հնարավորությունները նոր տեսնենք, թե ինչպես կկարողանանք աջակցել»,-Vesti.am-ի հետ զրույցում ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ առաջին անգամ է «Յելլ էքստրիմ Պարկում», և շատ տպավորված է:

[caption id="attachment_223014" align="alignnone" width="640"]Vesti.am/ Astghik Hovhannisyan Vesti.am/ Astghik Hovhannisyan[/caption]

«YELL MAGIC BIRTHDAY» տոնական շոու ծրագրի ավարտին բոլոր հյուրերը համտեսեցին «Յելլ էքստրիմ Պարկի» ծննդյան տորթը: Իսկ նրանք, ովքեր գիշերեցին վրաններում, ավանդական խարույկի շուրջ վայելեցին միջոցառման հատուկ հյուրի՝ Ռուբեն Հախվերդյանի երգերը:img_0570 img_0560 img_0554 img_0550

Դուսյա Ղազարյան

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի

Vesti.am