Ըստ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի՝ դեռևս վաղ է հայտարարել Հայաստանում ավելի մեծ խոշոր ներդրումների մասին: Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինս ասաց, որ կոռուպցիան ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր:
«Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից»,- ասաց նա:
Դեսպանը նկատեց նաև, որ դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարել:
«ԱՄՆ գործարար համայնքի կողմից մենք շատ հարցումներ ենք ստանում այստեղ առկա հնարավորությունների մասին: Ներդրողները ցանկանում են տեսնել՝ կառավարությունն արդյոք հետամո՞ւտ է լինելու կոռուպցիայի դեմ պայքարում»,- նշել է ԱՄՆ դեսպանը:
Vesti.am









