Foto

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, կալանավորվել է 2 ամսով:

Ավելի վաղ, հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էչ, հրավիրվել էր շտապբուժօգնություն (արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում), Aysor.am-ին հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հետագա հետազոտության նպատակով նա տեղափոխվել էր համապատասխան բժշկական հաստատություն:

Իսկ Քոչարյանի մյուս որդու՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն էր իրականացվել։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, որ կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: