Foto

«Հրապարակ». Նկարահանումները սկսելուց օրեր առաջ ՊՆ-ն անակնկալ հրաժարվել է աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանմանը

Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 25-ին կկայանա «Մոնթե» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանի (Ավո) մասին։ Մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը` Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի դուստրը նշել է, որ ամենակարևորը հերոսի կնոջ՝ Սեդայի, և եղբոր՝ Մարգարի համաձայնությունը ստանալն էր, որից հետո սկսվել են նկարահանումները։ Նրա նկարահանած նախորդ ֆիլը նվիրված էր Վազգեն Սարգսյանին:

Մենք տեղեկացանք, որ նկարահանումները սկսելուց օրեր առաջ պաշտպանության նախարարությունն անակնկալ հրաժարվել է աջակցել ֆիլմի նկարահանմանը` պատճառաբանելով, որ պատերազմական տեսարաններ չպետք է նկարահանվեն, և ֆիլմի նկարահանող խումբը փաստի առաջ է կանգնել: Նկարահանող խմբի անդամներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ԿԳՄՍ նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը ֆինանսավորել են ֆիլմի նկարահանումը, սակայն պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ եթե պատերազմական տեսարաններ են նկարահանվելու, ապա ոչ մի լումա չի տրամադրի, չնայած նախնական պայմանավորվածություն է եղել՝ աջակցելու»։