Օմանը հույս ունի շուտով հայտարարել Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի ստեղծման մասին՝ անվտանգ նավարկությունը վերականգնելու նպատակով։
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ ալ-Բուսաիդին հայտնել է, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունները եղել են դրական և կառուցողական։
«Ես կառուցողական զրույց ունեցա իմ իրանցի գործընկեր, պարոն Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կհայտարարենք Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի ստեղծման և անվտանգ նավարկությունը վերականգնելու ուղղությամբ գործնական միջոցառումների մասին», - X-ում գրել է ալ-Բուսաիդին։
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը կկարգավորվի հետագայում, իսկ մշտական լուծումը նախատեսվում է մշակել պատշաճ ժամկետներում՝ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածի հիման վրա։









