Foto

Հայաստանում մեծանում են ապագա գրոսմայստերներ. Նաս Դեյլին ներկայացրել է երկրորդ տեսանյութը

Սոցիալական ցանցերի աստղ, միլիոնավոր հետևորդներ ունեցող հայտնի բլոգեր Նաս Դեյլին  արդեն թողարկել է երկրորդ տեսանյութը Հայաստանի մասին, որում որքան էլ զարմանալի է, հիացած է մեր կրթական համակարգով։

«Այստեղ դեռ դպրոցից երեխաները մաթեմատիկային  ու այլ առարկաներին զուգահեռ սովորում են շախմատ խաղալ։ Դա  նրանց մեջ զարգացնում է կարգապահությունը, ճանաչողական մտածողությունը, մրցունակությունը և կենտրոնանալու ունակությունը։ Բոլորս գիտենք, որ մանուկ հասակում սովորելը հեշտ է տրվում, ահա թե ինչու այս երեխաներից յուրաքնչյուրն ունի հնարավորություն՝ մեծանալով դառնալ Լևոն Արոնյանի պես գրոսմայստեր կամ ինչ ցանկանա։ Ես հիացած եմ իմ տեսածով»։

Տեսանյությում բացի Լևոն Արոնյանից, ով ասում է. «Այո, ամեն ինչ սկսվում է շախմատից, կա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից մեջբերում, ով մեկնաբանում է՝ ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանը շախմատային երկիր է հարցը։

«Այո, ես նախագահն եմ և մենք սիրում ենք շախմատը»,-ասում է Արմեն Սարգսյանը։