Foto

Ինչ է արել լողափին Քիմ Քարդաշյանը. լուսանկարներ

37-ամյա մոդել Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսի լողափին իր կազմվածքն է ցուցադրել, գրում է «Daily Mail»-ը։ Քիմը հաճախ չի հիշատակել յոգայի մասին՝ միայն կարդիոմարզումների մասին խոսելով։ Իսկ իր գեղեցիկ մարմնի համար նա շնորհակալություն է հայտնել անձնական և հանրաճանաչ մարզիչ Մելիսա Ալկանտարին։

«Գրե՛ք իմ մարզչին՝ @fitgurlmel, որն իսկապես փոխել է իմ մարմինը։ Երբ ես դժգոհեցի նրանից, ինչ տեսա հայելիում, ես մեկ ամբողջ տարի շաբաթական 5 կամ 6 անգամ մարզումներով զբաղվեցի։ Եվ այժմ զգալի տարբերություն եմ նկատում»,-գրել է Քիմը։

«Ես ինքնավստահ եմ և վճռական, իսկ ցելյուլիտս գրեթե անհետացել է։ Այնպես որ, շնորհակալություն առավոտյան 5-ին արթնանալու՝ խելահեղ բոդիբիլդինգ մարզումների նպատակով, որոնք ես ատում եմ, և այդ ճանապարհին ուղղորդելու համար»,-հավելել է նա։

Vesti.am