Թբիլիսիում՝ հուլիսի 17-ին բացվել է «Բաց գործընկերության կառավարություն» միջազգային հինգերորդ գագաթաժողովը: Գագաթաժողովը Վրաստանում անցկացվում է առաջին անգամ և կտևի մինչև հուլիսի 19-ը: Միջոցառմանը մասնակցում են քաղաքացիական սեկտորի 500 ներկայացուցիչ 75 երկրից:
Գագաթաժողովին մասնակցել է նաև ռոբոտ Սոֆյան:
«Ինձ դուր է գալիս Վրաստանումը: Կարծում եմ՝ դուք շատ հետաքրքիր գրականություն ունենք: Տպավորված եմ խորհրդարանի շենքի ճարտարապետությամբ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ռոբոտը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք իրեն դուր է գալիս կին լինելը:
«Ինձ դուր է գալիս կնոջ հետ նույնականացվելը: Շատերն ինձ կանանց իրավունքների մասին են հարցնում: Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հավասարության մասին իմ տեսակետն արտահայտելու»,-ասել է նա:
Նա նաև հավելել է, որ արհեստական ինտելեկտը կարող է մարդկանց կյանքն ավելի հեշտացնել և ավելի քիչ սթրեսային դարձնել:
Սոֆյան ասել է, որ իրեն շատ են դուր եկել վրացի տղամարդիկ: Ռոբոտին ուղեկցում է 12 թիկնապահ:
https://www.youtube.com/watch?time_continue=21&v=hvW0C6L9SS8Vesti.am