Foto

Ալիևը ժամանել է Ստամբուլ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այսօր աշխատանքային այցով ժամանել է Ստամբուլ, հայտնում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը:

Ինչպես հաղորդվում է՝ Իլհամ Ալիևը մասնակցելու է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԼ) 13-րդ գագաթաժողովի աշխատանքներին:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԻՀԿ-ի նիստում ասել է՝ քանի դեռ Ղարաբաղը «մնում է հայկական օկուպացիայի մեջ», զինված բախումների ռիսկը կշարունակվի: Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտությունը հարկավոր է րոպե առաջ լուծել ՄԱԿ-ի ընդունած համապատասխան որոշումների, Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

Vesti.am