Foto

1 դոլարը վաճառվում է 483 դրամով

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 16-ի դրությամբ:

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 478.50 դրամ նվազագույն և 480 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 481.50 դրամ նվազագույն և 483 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 550 դրամ նվազագույն և 559 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 562 դրամ նվազագույն և 569 դրամ առավելագույն փոխարժեքով:

Ռուսական ռուբլին գնվում է 7.55 դրամ նվազագույն և 7.69 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.76 դրամ նվազագույն և 7.90 դրամ առավելագույն փոխարժեքով: