«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն իր ենթականերից երկուսին պարգևատրել է։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Մեկը Աննա Մանուկյանն է, որը ՔԿԾ կենտրոնական մարմնի շտաբում որպես գլխավոր մասնագետ է աշխատում և այս աշխատանքին ընդունվել է ուղիղ մեկ տարի առաջ։ Իսկ մյուս աշխատակիցը՝ Ժեննի Ստեփանյանը, որը ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ավագ օպերլիազոր է, աշխատանքի է անցել կրկին 2025-ին։ Նրանց պարգևատրման համար որպես հիմք նշվում են 2026թ. երկրորդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։
Կանանց պարգևները հանձնել են հուլիսի 29-ին, դրանք 52 հազար դրամ արժողությամբ ձեռքի ժամացույցներ են»։









