Foto

«Tesla»-ի գլխավոր ինժեները լքել է ընկերությունը

Ամերիկյան «Tesla» ընկերության գլխավոր ինժեներ և մշակող Դագ Ֆիլդը հինգ տարի աշխատելուց հետո լքել է ընկերությունը: Այդ մասին ասվում է ընկերության հայտարարությունում, որը հրապարակվել է ԱՄՆ-ի Բորսաների և արժեթղթերի հանձնաժողովի կայքում (SEC), փոխանցում է «РИА Новости»-ն:

«2018 թվականի հունիսի 27-ին, «Tesla»-ում 5 տարի աշխատելուց հետո, նախագծման գծով ավագ փոխնախագահ Դագ Ֆիլդը լքել է ընկերությունը: Ընկերությունը կցանկանար շնորհակալություն հայտնել Դագին նրա կատարած ծանր աշխատանքի ու այն ամենի համար, ինչ նա արել է «Tesla»-ի համար»,-ասվում է հայտարարությունում:

Vesti.am