«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի այսօրվա նիստում ինստիտուտի հիմնադրամի տնօրենի պաշտոնի թափուր մրցույթ հայտարարելու որոշում կայացվեց:
Նիստում հստակեցվեց՝ տնօրեն կարող է լինել հումանիտար և հասարարակական գիտությունների գիտական աստիճան ունեցող անձ: ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկեց մինչ նոր տնօրենի նշանակումը պաշտոնակատար ընտրել գիտքարտուղար Նարինե Մարգարյանին:
«Առաջարկ կա թանգարան ինստիտուտի տնօրենի պարտականությունը դնել աշխատակիցներից մեկի վրա, իմ առաջարկն է հաշվի առնելով սպեցիֆիկան և վերջին շրջանում ստեղծված մթնոլորտն այդ պարտականությունը դնել գիտքարտուղար Նարինե Մարգարյանի վրա»,-ասաց Հովհաննիսյանը։
Նարինե Մարգարյանը տվեց իր համաձայնությունը։
Հոգաբարձուների խորհրդի 11 անդամները միաձայն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի նախագահի պաշտոնում ընտրեցին Ռայմոնդ Գևորգյանին: Վլադիմիր Վարդանյանը նշանակվեց հոգաբարձուների խորհրդի քարտուղար:
Հրանուշ Խառատյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով արդեն հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կազմը:









