Vesti.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատեց լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, ըստ որի քննչական կոմիտեն ձերբակալել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին:
Նրա խոսքով՝ Էդուարդ Բաբայանը կասկածվում է ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ (ՀՀ ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով):
Vesti.am









