Foto

Հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է Թուրքիայում նախարարի պաշտոն զբաղեցնելու մասին լուրերը

Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է թուրքական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունն այն մասին, թե Թուրքիայում նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Աճեմօղլուն ասել է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի հետ զրույցում:

Ի պատասխան այն պնդումների, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է երկրի տնտեսության ղեկին նախարարի պաշտոնում նշանակելու է Աճեմօղլուին՝ տնտեսագետն ասել է, որ նման առաջարկ չի ստացել: «Ոչ ոք ինձ հետ կոնտակտի մեջ չի մտել: Կարծում եմ՝ դրանք պարզապես բամբասանքներ են»,- ասել է նա:

Խոսելով Թուրքիայի տնտեսության մասին՝ նա նշել է, որ այն կառուցվածքային խնդիրներ ունի: Նա ընդգծել է, որ վերջին 10 տարիների ընթացքում երկրի տնտեսությունում արտադրողականության աճ չի եղել, տեխնոլոգիական զարգացումներից կամ անշարժ գույքի սեկտորից բացի ներդրումների աճ չի գրանցվել: «Թուրքիայի տնտեսությունում կտրուկ անկման ռիսկ կա»,- ասել է տնտեսագետը:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում: