«Ռեալի» մամուլի քարտուղարությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե մադրիդյան ակումբը ՊՍԺ-ին 310 մլն եվրո է առաջարկել հարձակվող Նեյմարի համար:
Այդ մասին ավելի վաղ հայտնել էր իսպանական «TVE» պետական հեռուստաընկերությունը:
«Ռեալը» հայտարարում է, որ «TVE»-ի կողմից հրապարակված այն տեղեկատվությունը, թե մենք առաջարկ ենք արել Նեյմարի տրանսֆերի շուրջ, միանգամայն սուտ է:
«Ռեալը» ոչ մի առաջարկ չի արել ՊՍԺ-ին կամ ֆուտբոլիստին:
Մենք զարմացած ենք, որ իսպանական հանրային հեռուստաընկերությունը միանգամայն սուտ տեղեկատվություն է տարածել և հեռուստաընկերությունից որևէ մեկը կապ չի հաստատել կողմերից մեկի հետ` ճշտելու տեղեկատվությունը, որը հնարավոր էր հեշտությամբ հերքել»,-ասվում է «Ռեալի» պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017 թվականի ամռանը 222 մլն եվրոյի դիմաց:
Vesti.am









