Foto

Բաքուն և ադրբեջանական որոշ շրջաններ հայտնվել են խավարում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն ու երկրի որոշ շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը զանգվածային հոսանքազրկման պատճառով հայտնվել են խավարում:

Զանգվածային հոսանքազրկման պատճառը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարն էր:

Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ վթարի պատճառն անոմալ շոգերն են:

Որոշ ժամանակ անց Բաքվի ու որոշ շրջանների էլեկտրականությունը վերականգնվել է: