Foto

ՌՀՄ-ն հրավիրում է մասնակցելու Հայաստանի սահմանամերձ գյուղերի տնտեսական զարգացմանն ուղղված բիզնես-համաժողովին

Ռուսաստանի հայերի միության նախաձեռնած համաժողովը տեղի կունենա Մոսկվայում, 2018 թվականի հուլիսի 8-ին: Համաժողովի շրջանակներում կքննարկվեն տնտեսական զարգացման  հարցերը և  Հայաստանի սահմանամերձ տարածքների ամրապնդման խնդիրները:

Համաժողովը, որում ակնկալվում է ներգրավել առաջատար ռուսաստանցի գործարարների, հիմնականում հայկական ծագումով (այդ թվում  Հայաստանի սահմանամերձ գյուղերում  աշխատատեղերի բացման փորձ ունեցող), կոչված է ընդգծել երկրի ազգային անվտանգության ամրապնդման համար կարևորագույն խնդիրների լուծման գործում գործարարների մասնակցության ուղիներն ու միջոցները` սահմանամերձ բնակավայրերի սոցիալական և տնտեսական զարգացումը:

Համաժողովն անցկացվում է Ռուսաստանի հայերի միությյան և  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ` միջգերատեսչական հանձնաժողովի մասնակցությամբ, որի անդամներն են համապատասխան նախարարությունների ղեկավարների տեղակալները:

ՀՀ իշխանության ներկայացուցիչները՝ նախարարներ, նախարարների տեղակալներ, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարները  համաժողովին կներկայացնեն տեղեկատվություն Հայաստանի  ներդրումային միջավայրի,  սահմանամերձ համայնքներում գործարարությամբ զբաղվելու առանձնահատկությունների, հարկային առանձնահատկությունների, ինչպես նաև այլ հարցերի մասին, որոնք  պոտենցիալ ներդրողների շրջանում հետաքրքրություն են առաջացնում:

Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել՝ +79057032371 հեռախոսահամարով կամ գրել ` [email protected] էլեկտրոնային հասցեին:

Սկիզբը՝ ժամը 11: 00-ին (Մոսկվա):

Հասցե՝ Մոսկվա, Օլիմպիական պողոտա, տ. 18/1

Vesti.am