Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են արբանյակային լուսանկարներ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմական բազայի ավերածություններից, որի վրա հուլիսի 17-ին հարված էր հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
Լուսանկարներում երևում է, որ անգարներից մեկը ամբողջությամբ ավերվել է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ հուլիսի 17-ին Հորդանանում Իրանի կողմից իրականացված բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ մղման ընթացքում զոհվել է երկու ամերիկացի զինծառայող։ Բացի այդ, ևս մեկ զինծառայող ներկայումս համարվում է անհետ կորած։










