«Մինչ ես սպասում էի, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը ե՞րբ է հայտարարություն տարածելու և ներողություն խնդրելու իր աշխատակիցների պահվածքի համար, որոնք խոչընդոտել են աշխատանքս, մասնագիտական պարտականություններս, հայհոյել և վիրավորել են ինձ, ընկերությունը որոշել է իմ դեմ դատական հայց ներկայացնել»,- Vesti.am-ին ասաց լրագրող Նարեկ Միրզոյանը:
Նա փոխանցեց, որ ընկերությունը փորձել է «հաշվեհարդար» տեսենել իր հետ՝ ուղղորդված հավաքներ կազմակերպելու և ճանապարհներ փակել պատճառաբանությամբ:
«Նամակ են ուղարկել, որտեղ նշում են, թե ես, իբրև, խոչընդոտել եմ ընկերության բնականոն աշխատանքը, իրենք էլ, պատճառած վնասի համար օրենքի տառին համապատասխան, փոխհատուցում են պահանջելու»,- մեզ ասաց լրագրողը:

Միրզոյանը մեզ տեղեկացրեց նաև, որ բացի իրենից ընկերության իրավախորհրդատու Ս. Մելքումյանի անունից նամակներ են ուղարկվել ևս երկու անձի, որոնք ուղղակի ցուցարար են:
Vesti.am









