ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ցանկացողներին հրավիրում է կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ աշխատանքային քննարկման: «Սիրով հրավիրում ենք վաղը 19։00-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ աշխատանքային քննարկմանը, որի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կապ հաստատեք տվյալ քննարկման համակարգող՝ Լևոն Հարությունյանի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Թանդիլյանը։









