Foto

«Samsung»-ը երկու էկրանով սմարթֆոն կթողարկի

«Samsung»-ն առանց շրջանակի երկու՝ հիմնական և երկրորդ, էկրանով սմարթֆոն է պատենտավորել։ Երկրորդը կլինի հետին հատվածում։ Այս մասին հաղորդում է «Mobielkopen»-ը։

Սարքավորումը կունենա կլորացված անկյուններ, առջևի հատվածում կլինի միայն մեկ շրջանակ՝ վերինը՝ բարձրախոսներով և առջևի տեսախցիկով։ Երկրորդ էկրանը կտեղակայվի հետին պանելի վերնամասում, դրա տակ՝ տեսախցիկը և տեսալուսարձակը։

Նշենք, որ «Samsung»-ն  առաջին ընկերությունը չէ, որ նման սմարթֆոն կարտադրի։ Ավելի վաղ նման առանձնահատկություն է ստացել Meizu Pro 7-ը։

Vesti.am